National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.04.2022
Լրացում՝ «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում
1 / 1

Օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում հիդրոօթերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրի ստեղծման եւ վարման հարցերը կարգավորելու նպատակով գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում, այդ մասին նշել է ՀՀ շրջական միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ապրիլի 12-ի ԱԺ հերթական նիստում:

Նախագծով առաջարկվում է լիազոր մարմնին վերապահել օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ռեեստրի վարման իրավասություն: «Օրենքում առաջարկվող լրացումը պայմանավորված է օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում անձանց հաշվառման անհրաժեշտությամբ, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմամբ, շուկայի մասնակիցների վերաբերյալ տվյալների փոխանակմամբ»,- ասել է փոխնախարարը:

Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա օրենքը ներդաշնակեցնել ԵԱՏՄ իրավակարգավորումներին, ինչպես նաեւ կապահովի օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացումը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Գայանե Գաբրիելյանին հարցրել է, թե մինչ այս պահը ոլորտում որեւէ կարգավորում եղել է՞, թե՞՝ ոչ:

«Սույն ռեեստրի վարումը ԵԱՏՄ մեր բոլոր գործընկերներն ընդունել են  եւ իրականացնում են: Միակ երկիրը, որը դեռ այդ պարտավորությունը չի կատարել, Հայաստանի Հանրապետությունն է: Ցավոք, մինչ այդ մենք չենք ունեցել նման որեւէ  նախադեպ, որպեսզի կարողանանք որոշ կերպ համակարգել եւ ունենալ համապարփակ տեղեկատվություն»,- ասել է նախարարի տեղակալը:

Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախկինում որեւէ կարգավորում չի եղել, այդ պատճառով օրենքի նախագծում ներառվել է, թե ինչ բան է հիդրոօդերեւութաբանական ծառայությունը:

Զեկուցողը նշել է, որ նախաձեռնության ընդունմամբ՝ Կառավարության որոշումով կհաստատվի համապատասխան ռեեստրի վարման կարգը, որի արդյունքում հնարավոր կլինի ունենալ համապարփակ տեղեկատվություն, եւ կբարելավվի մատուցվող ծառայություների որակը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am